Եվրոպայի ներկայացուցիչները կմասնակցեն ՈՒկրաինայում պատերազմի կարգավորման շուրջ բանակցությունների հաջորդ փուլին՝ նոյեմբերի 12-ին Կրեմլում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ ՈՒիթքոֆը։ Պուտինն իր հերթին զգուշացրել է, որ խաղաղության համաձայնագրի կնքումից հետո ՈՒկրաինայում արևմտյան զորքերի տեղակայումը կարող է հանգեցնել ռազմական գործողությունների վերսկսմանը։               
 

Երբ լծակներն ու հնարավորությունները վերածվում են անգործության

Երբ լծակներն ու հնարավորությունները վերածվում են անգործության
06.11.2026 | 13:03

Երբ 1799 թվականի նոյեմբերին գեներալ Բոնապարտն անտերության մատնեց Եգիպտոսում գտնվող իր բանակն ու վերադարձավ Փարիզ, Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ֆուշեի տունն ու աշխատասենյակը վերածվեցին ուխտավայրի։ Քաղաքական էլիտան շտապում էր համոզել փորձառու ոստիկանապետին, որ Բոնապարտին հարկավոր է անհապաղ մեկուսացնել, քանի որ նրանից ամեն ինչ սպասելի է։ Ֆուշեն պատասխանում է. «Նա այն մարդը չէ, որ թույլ տա իրեն փակել, ես էլ այն հիմարը չեմ, որ դա անեմ»։
Այսօր Սամվել Կարապետյանը հերթական անգամ կալանավորվեց, և, որ ամենակարևորն է, կալանավորվեց «չգիտեմ ում» կողմից։ Հենց սա՛ է էականը։
Ես հակված եմ մտածելու, որ Կարապետյանն ինքն իրե՛ն է կալանավորել։ Նա ուներ բոլոր հնարավորություններն ու լծակները Հայաստանը Նիկոլ Փաշինյանից ազատելու համար, բայց չարեց դա։ Արդյունքում հայտնվեց միանգամայն տրամաբանական իրավիճակում։
Թող հետևություններ անի։ Ասում են՝ նստած տեղում մտածելն ավելի հեշտ է ստացվում, և կարելի է ճիշտ որոշումներ կայացնել:

Արտյոմ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Դիտվել է՝ 2881

Մեկնաբանություններ